Produc care

Բրդյա ծածկոցները թարմ եւ մաքուր պահելու համար բավական է ամեն ամիս դրանք նրբորեն թափ տալ եւ 4-6 ժամով օդափոխել դրսում: Կախեք ծածկոցները ներսում կամ դրսում՝ լավ օդափոխվող տարածքում՝ ապահովելու լավագույն արդյունքը:
Բրդյա կտորը դիմացկուն է, սակայն նուրբ վարմունք է պահանջում: Լվալուց առաջ թողեք ծածկոցը սառը ջրում մոտ 15 րոպե, որպեսզի ջուրը ներքաշվի: Բրդյա ծածկոցներն անհրաժեշտ է լվալ միայն սառը ջրում կամ լվացքի մեքենայի «Նուրբ», «Ձեռքի լվացք» ռեժիմներով: Խորհուրդ է տրվում կիրառել նուրբ լվացող միջոցներ՝ նախատեսված բրդյա գործվածքների համար: Պարզաջրելուց հետո ոչ մի դեպքում մի քամեք կամ ոլորեք ծածկոցը, քանի որ դրանից բուրդը կձեւափոխվի: Խոնավությունը հանելու համար ոլորեք ծածկոցը լոգանքի սրբիչի հետ. գուցե կարիք լինի մի քանի սրբիչ փոխել: Այնուհետ կախեք այն դրսում՝ խուսափելով արեւի ուղիղ ճառագայթներից. արեւը կարող է կոտրել ծածկոցի փափկությունը: Խորհուրդ չի տրվում չորացնել բրդյա ծածկոցները չորանոցներում, քանի որ դրանք կարող են ճնշել եւ սեղմել թելերը, ինչի արդյունքում ծածկոցի բնական չափսը կխախտվի: